Մեր Մասին

«Անի պլյուս» տաքսի ծառայությունը ստեղծվել է 2004թ-ի հունիսին մի խումբ երիտասարդ ընկերների կողմից: Այժմ տաքսի ծառայությունը պատկանում է «Ժորժետ» ՍՊԸ-ին, որի հիմնադիր նախագահն է Արմեն Կառլենի Մկրտչյանը:

«Անի պլյուս» տաքսի ծառայության գերագույն նպատակը սպասարկման որակի բարձրացումն է: Հաճախակի նոր ավտոմեքենաներր գնելով՝ ծառայությունը ամենօրյա հետևողական աշխատանքով իրականացնում է իր գերագույն նպատակը և ապահովում 21-րդ դարին բնորոշ բարձրակարգ սպասարկում:
Ցանկանում ենք տեղեկացնել , որ արդեն գործում է Անի պլյուս առցանց հավելվածը, այն կարող եք ներբեռնել ios և android համակարգերի համար, խնդրում ենք գրեք նկատված թերությունների և առաջարկների մասին կայքում տեղ գտած հատուկ հարթակում: