ANIPLUS
Մենք առաքում ենք
օրենքով չարգելված ամեն ինչ։
Զանգահարեք մեզ 24 Ժամ
+374 10 370006
Արագ
Ապահով
Լավագույն
Գին
Թարմ
Ավտոպարկ
Բեռների
Առաքում

Ինչ է “ԱՆԻ Պլյուս” առաքումը և ինչու այն բացվեց

Հարցը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ։ Սակայն պատասխանը՝ ավելի հետաքրքիր է։ Մեզ “ստիպեցին” մեր հաճախորդները։ Մինչ այդ “ԱՆԻ պլյուս” ընկերությունը երկար տարիներ տաքսի ծառայությունների շուկայում էր և կարողացել է առաջատար դիրքեր գրավել։ Փորձը ցույց տվեց, որ բացի ուղևորափոխադրումներից՝ մեր վարորդներին հաճախ դիմում էին առաքման խնդրանքով։ Այսինքն՝ խնդրում էին համապատասխան վճարի դիմաց որևէ իր փոխանցել։

Մեր վարորդներն, իհարկե, մեծ մասամբ կատարում էին այդ պատվերները, սակայն ոչ բոլորն էին համաձայնում, ասենք, ծաղկեփունջ հասցնել պատվիրատուի սիրած աղջկան կամ գումար փոխանցել որևէ մեկին։

Այս ամենը մեզ ստիպեց լրջորեն մտածել առանձին և համակարգված, հարմարավետ առաքման ծառայություն բացելու ուղղությամբ։ Եվ “ԱՆԻ պլյուս” առաքումը իր գործունեությունը սկսեց 2013 թվականից։