Main services overview

Եթե Ձեր մարտկոցը լիցքաթափվել է, մենք Ձեզ կաջակցենք շատ կարճ ժամանակում:

Եթե ձեր մեքենայի գազը ճանապարհին վերջացել է, իսկ բենզինով շարժիչը միացնելու հնարավորություն չկա, զանգահարեք մեզ։ Մենք արագ տեղ կհասնենք և տեղում կլիցքավորենք ձեր մեքենան, մինչև կհասնեք մոտակա գազալցակայանին։

Եթե առաքում եք գումար կամ փաստաթղթեր, և չեք ցանկանում, որ դա տեսնեն կողմնակի մարդիկ, կամ պարզապես չեք վստահում առաքիչներին, ուրեմն այս ծառայությունը ձեզ համար է։ Մեր առաքիչը ձեզ կմոտենա շարժական սեյֆով։ Ձեր իրը տեղադրում եք պահատուփի մեջ, ինքներդ հավաքում գաղտնաբառը և հեռախոսով փոխանցում գաղտնաբառը ստացողին։ Վերջինս կարճ

Եթե ձեզ պետք է ինչ-որ բան գնել, սակայն ինչ-ինչ պատճառներով չեք կարող դա անել կամ չեք ցանկանում, վստահեք այդ գործը մեզ։ Մեր առաքիչը, առանց նախապես գումար վերցնելու, կգնի ձեզ անհրաժեշտ պարագաները։ Վճարումը կկատարեք ապրանքը ստանալու պահին՝ կտրոնին համապատասխան։

Եթե մեքենայով եք և ալկոհոլ եք օգտագործել, վտանգի մի ենթարկեք ձեր և ձեր հարազատների կյանքը։ Օգտվեք «սթափ վարորդ» ծառայությունից։ Մեր փորձառու վարորդները ձեզ անվտանգ կտեղափոխեն ձեր ցանկացած վայրը։

Մենք տեղափոխում ենք ոչ միայն փոքր փաթեթներ և փաստաթղթեր, այլև մեծածավալ բեռներ (հեռուստացույց, լվացքի մեքենա և այլն): «Անի պլյուսն» ունի այդ նպատակի համար ծառայող հատուկ մեքենաներ, որոնք ապահով և անվնաս տեղ կհասցնեն ձեր ապրանքները։