ԱՆԻ պլյուս առաքում

Ինչ է “ԱՆԻ Պլյուս” առաքումը և ինչու այն բացվեց
Հարցը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ։ Սակայն պատասխանը՝ ավելի հետաքրքիր է։ Մեզ “ստիպեցին” մեր հաճախորդները։ Մինչ այդ “ԱՆԻ պլյուս” ընկերությունը երկար տարիներ տաքսի ծառայությունների շուկայում էր և կարողացել է առաջատար դիրքեր գրավել։ Փորձը ցույց տվեց, որ բացի ուղևորափոխադրումներից՝ մեր վարորդներին հաճախ դիմում էին առաքման խնդրանքով։ Այսինքն՝ խնդրում էին համապատասխան վճարի դիմաց որևէ իր փոխանցել։ Մեր վարորդներն, իհարկե, մեծ մասամբ կատարում էին այդ պատվերները, սակայն ոչ բոլորն էին համաձայնում, ասենք, ծաղկեփունջ հասցնել պատվիրատուի սիրած աղջկան կամ գումար փոխանցել որևէ մեկին։ Այս ամենը մեզ ստիպեց լրջորեն մտածել առանձին և համակարգված, հարմարավետ առաքման ծառայություն մատուցելու ուղղությամբ։ Եվ “ԱՆԻ պլյուս” առաքումը իր գործունեությունը սկսեց 2014 թվականից։
մեր մասին

Ինչո՞ւ առաքում և ինչո՞ւ հենց ԱՆԻ Պլյուս առաքում

- Ի տարբերություն տաքսու՝ առաքման ծառայությունը մասնագիտացած է կոնկրետ ապրանքափոխադրումների վրա։ Այսինքն՝ պատվիրատուին ոչ ոք չի մերժում տեղափոխել օրենքով չարգելված ցանկացած իր և երկրորդ՝ առաքման ծառայությունը պատասխանատվություն է կրում առաքվող իրերի համար։

“ԱՆԻ Պլյուս” առաքման ծառայությունը աշխատում է 24 ժամ

- Կատարում ենք ոչ միայն պարզապես առաքում (իրի տեղափոխում), այլև կարող ենք պատվիրատուի ցանկությամբ գնել նրան պահանջող իրը՝ առանց նախապես վճարվելու։ Պատվիրատուն վճարում է ապրանքը ստանալու պահին՝ կտրոնի հիման վրա։

- “ԱՆԻ պլյուս” առաքման ծառայությունը մատչելի է (մինչև 6կմ-ը՝ 1000 դրամ, 6-ից սկսած՝ յուրաքանչյուր կմ-ը՝ 100 դրամ),

- Ապահովում ենք “Սթափ վարորդ” ծառայությունը։ Եթե ալկոհոլ եք օգտագործել, ապա ղեկին նստելու կարիք չկա. մեր վարորդը ձեզ տեղ կհասցնի՝ ձեր իսկ մեքենայով։

Առաքում ենք վառելիք, ընդ որում ոչ միայն բենզին և դիզվառելիք, այլև կարող լիցքավորում ենք բնական գազով աշխատող մեքենան, որը մնացել է ճանապարհին։

Միացեք մե Այսօր
Միացեք մեր Facebook-յան խմբին: